Սուրճի ընդմիջում

Սուրճի ընդմիջումը կամ ինչպես հաճախ ընդունված է ասել` Coffee Break-ը տարածված է հիմնականում գործարարության ոլորտում:

Coffee Break տերմինը առաջին անգամ օգտագործվել և հայտնի է դարձել ամերիկյան Pan-American Coffee Bureau գովազդային գործակալության կողմից, որն ասում էր “Give Yourself a Coffee Break and Get What Coffee Gives to You” (թարգմանաբար նշված արտահայտությունը նշանակում է` “Ընդմիջում արա մեկ գավաթ սուրճով և վայելիր այն, ինչ սուրճը կպարգևի քեզ”:)

Սովորաբար սուրճի ընդմիջումը տևում է 15-30 րոպե: Հաճախ սուրճի ընդմիջումներ պատվիրվում են կոնֆերանսների, սեմինարների, դասընթացների և գործնական խորհրդակցությունների ընթացքում, երբ մտավոր ծանր աշխատանքի ժամանակ մարդիկ կարիք ունեն մի փոքր ընդմիջելու, հանգստանալու և կենտրոնանալու` աշխատանքը շարունակելու համար:

Արիես Քեյթրինգ Սերվիսը սուրճի ընդմիջման ժամանակ սուրճի/թեյի հետ մեկտեղ առաջարկում է նաև սառը ըմպելիքներ, թխվածքներ, խմորեղեն, միրգ: Արիես Քեյթրինգ Սերվիսը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվիրատուին և մատուցում է այնպիսի սուրճի ընդմիջում, որը հարմար է և համապատասխանում է նրա պահանջներին:

Արիես Քեյթրինգ Սերվիսը Ձեզ է առաջարկում սուրճի ընդմիջման հետևյալ տարբերակները`

Simple Coffee Break                                   1200 AMD (1 անձի հաշվով)
Basic Coffee Break    1700 AMD (1 անձի հաշվով)
Classic Coffee Break   2300 AMD (1 անձի հաշվով)
ARIES Coffee Break    3400 AMD (1 անձի հաշվով)

 

Developed by Agnian : Copyright Aries 2014