Կոնֆերանս

Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց գործնական հանդիպումների: Կոնֆերանսների և միջոցառումների կազմակերպումը վաղուց նորմա են դարձել գործնական շփման համար: Ցանկացած հանդիպման հիմնական նպատակն է արդյունք ստանալ գործնական շփումից, իսկ դա իր հերթին կախված է նրանից, թե ինչքան լավ և որակյալ է կազմակերպված հանդիպումը:
Արիեսը գործնական հանդիպումների պրոֆեսիոնալ կազմակերպող ընկերություն է, որը չունի իր նախատիպը Հայաստանում` տարատեսակ միջոցառումների կազմակերպման և կառավարման իր մեծ փորձով:
Արիեսը մյուս ընկերություններից տարբերվում է նրանով, որ կոնֆերանսի, կամ ցանկացած այլ գործնական հանդիպման, կազմակերպումը և անցկացումը կատարվում է մի ընկերության կողմից, սկսած նախապատրաստումից մինչև իրականացումը, ներառյալ նաև սննդի կազմակերպումը և տրանսպորտային ծառայությունները: Միջոցառման կազմակերպման և անցկացման համար գործի են դրվում մեր ընկերության բաժինները, ինչը պատվիրատուին հնարավորություն է տալիս խնայել ժամանակ և միջոցներ` տարբեր ընկերություններում տարբեր ծառայություններ պատվիրելու փոխարեն:
Մենք առաջարկում ենք բարձրակարգ ծառայություններ բոլոր տիպի գործնական հանդիպումների կազմակերպման համար (կոնֆերանսներ, սեմինարներ, աշխատանքային խմբեր), ներառյալ.
- Կոնֆերանսի դահլիճների վարձակալություն և ձևավորում
- Համաժամանակյա թարգմանություն, նաև սարքավորումներ
- Սարքավորումներ
- Նյութերի պատրաստում
- Սննդի կազմակերպում
- Տրանսպորտային ծառայություններ
- Տուրիստական տարբեր փաթեթներ և ժամանցի կազմակերպում և այլն:
Առաջարկվող ծառայությունների ցուցակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով www.conference.am: