Արիեսի հյուրասիրությունը ՊրոԿրեդիտ բանկի «Արտաշատ» մասնաճյուղի վերաբացմանը
Aries’s reception on the occasion of re-opening of “Artashat” Branch of ProCredit Bank
29 հոկտեմբերի 2014թ. Արիեսը հյուրասիրություն էր կազմակերպել Արտաշատում, որտեղ վերաբացվեց ՊրոԿրեդիտ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը: Մասնաճյուղն այսուհետ ավելի հարմարավետ պայմաններ կապահովի հաճախորդներին սպասարկելու համար: Մասնաճյուղում նաև առաջարկում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Բացման պաշտոնական արարողությունից հետո հյուրերը, այդ թվում՝ տարածքային հաճախորդները, Արտաշատ քաղաքի քաղաքապետը և Արարատ մարզի մարզպետը, մասնակցեցին Արիեսի կողմից կազմակերպված հյուրասիրությանը:  
Արիեսի հյուրասիրությունը Հայբիզնեսբանկի «Կոմիտաս» մասնաճյուղի բացմանը
Aries’s reception on the occasion of ArmBusinessBank's “Komitas” Branch opening
17 հոկտեմբերի 2014թ. Արիեսը հյուրասիրություն էր կազմակերպել Երևանում, որտեղ կայացավ Հայբիզնեսբանկի «Կոմիտաս» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո ներկաները շրջեցին մասնաճյուղի տարածքում, տեղի ունեցան տարբեր քննարկումներ: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են ապահով և բարձրակարգ սպասարկման բոլոր պայմանները, ներկայացված են բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները: «Կոմիտաս» մասնաճյուղը շուրջ 40 մասնաճյուղ ունեցող Հայբիզնեսբանկի 15րդ մասնաճյուղն է, որ գործում է մայրաքաղաքում: Հանդիսավոր արարողության վերջում հյուրերը մասնակցեցին Արիեսի կողմից կազմակերպված հյուրասիրությանը: 
Արիեսի հյուրասիրությունը ՄայրԱթոռ Ս. Էջմիածնում
Aries reception in the Mother See of Holy Etchmiadzin
12 հոկտեմբերի 2014թ. Արիեսը հյուրասիրություն էր կազմակերպել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որտեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ նշվում էր Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140ամյակը: Հանդիսության ընթացքում ցուցադրվեց ճեմարանի ստեղծման և գործնեության մասին պատմող ֆիլմ, հնչեցին ելույթներ, շնորհավորանքներ, ելույթ ունեցան ճեմարանի, կամերային «Հովեր» երգչախմբերը, «Կոմիտասի» անվան պետական քառյակը:  Հանդիսության ավարտին ավարտին հյուրերը ճաշակեցին Արիեսի կողմից կազմակերպված հյուրասիրությունը: 
Արիեսի ընդունելությունը Երևանի քաղաքապետարանում
Aries's reception at Yerevan Municipality
10 հոկտեմբերի 2014թ. Արիեսն ընդունելություն էր կազմակերպել Երևանի քաղաքապետարանում, որտեղ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով ժամանած շուրջ 40 պաշտոնական պատվիրակությունների անդամներին հյուրընկալել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ընդունելությյան պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետը և նրա հյուրերը մասնակցել են Արիեսի կազմակերպած հյուրասիրությանը, որի ընթացքում քաղաքապետը հույս է հայտնել, որ հյուրերը կհասցնեն այդ օրերի ընթացքում վայելել Երևանի գեղեցկությունը:

Pages

Developed by Agnian : Copyright Aries 2014