Մեր պատմությունը

Արիես Քեյթրինգ Սերվիսը սկսել է իր գործունեությունը 1996 թվականին: Այն իրականացնում է քեյթրինգ (catering (անգլ.) - սննդի արտագնա սպասարկում) ծառայություն Հայաստանի ողջ տարածքում:

Քեյթրինգը յուրահատուկ "շարժական ռեստորան" է, որը հնարավորություն է տալիս անցկացնել պատվիրված միջոցառումը` նախատեսված վայրում և նշանակված ժամին:

Արիես Քեյթրինգ Սերվիսը կազմակերպում է.

  • ընդունելություններ / ֆուրշետներ
  • սուրճի և ճաշի ընդմիջումներ
  • ճաշկերույթներ
  • հարսանյաց ֆուրշետներ
  • բացօթյա միջոցառումներ (պիկնիկներ)
  • շնորհանդեսներ և այլն

Արիես Քեյթրինգ Սերվիսը, հանդիսանալով այս տեսակի ծառայության հիմնադիրը Հայաստանում և ունենալով տարիների փորձ քեյթրինգի հայկական շուկայում, արագ է արձագանքում պատվիրատուների փոփոխվող կարիքներին ու ցանկություններին և մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում գտնում է իր ծառայությունները նրանց պահանջներին համապատասխանեցնելու ամենաօպտիմալ տարբերակը:

Ի սկզբանե Արիես Քեյթրինգ Սերվիսի կարևորագույն կորպորատիվ արժեքներից է եղել ազնիվ աշխատանքը պատվիրատուի հետ, որը թույլ է տալիս ստեղծել փոխադարձ վստահության վրա հիմնված երկարատև համագործակցություն:

Արիես Քեյթրինգ Սերվիսն իր գործունեությունն իրականացնում է` հավատարիմ մնալով հետևյալ սկզբունքներին`

  • Օգտագործել միայն թարմ և որակյալ հումք,
  • Գերազանցել հաճախորդի սպասումները,
  • Կարևոր են բոլոր պատվերները` անկախ նրանց մեծությունից,
  • Չկա կարևոր և ոչ կարևոր պատվեր:

Արիես Քեյթրինգ Սերվիսի հիմնարար սկզբունքներից է ստեղծել գիտելիքով կառավարվող ընկերություն: Այսօր Քեյթրինգի հայկական շուկայում Արիես Քեյթրինգ Սերվիսը միակն է, որ ներդրել է ISO 9001 : 2000 որակի կառավարման համակարգ և մատուցում է միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություն:

Կազմակերպության ռազմավարական ծրագրով նախատեսված է առաջիկայում ներդնել ISO 22000, որը թույլ կտա ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող սննդի անվտանգության կառավարման ամբողջական համակարգ:

Արիես Քեյթրինգ Սերվիսը տարեցտարի ընդլայնվում է և ներկայումս ունի ժամանակակից ճաշարանների ցանց:

Developed by Agnian : Copyright Aries 2014