Կորպորատիվ ֆուրշետ

Ընդունելությունը (ֆուրշետ) քեյթրինգի ամենատարածված տեսակն է: Այն ամենահարմար ձևն է միաժամանակ և՛ հաղորդակցվելու, և՛ սնվելու համար: Այն հաճախ պատվիրվում է կարևոր միջոցառումների ժամանակ` դիվանագիտական ընդունելություններ, պետական հանդիպումներ, շնորհանդեսներ, ծննդյան արարողություններ, հարսանյաց հանդիսություններ և այլն:

Ֆուրշետը ֆրանսերեն բառ է /fourchette/, որը թարգմանաբար նշանակում է պատառաքաղ: Անգլո-սաքսոն մշակույթի երկրներում այս տիպի ընդունելությունը անվանվում է fingerfood reception, որը նշանակում է, որ ուտելիքը ուտում են ձեռքով, առանց պարագաների` դանակ, պատառաքաղ, գդալ և այլն:

Սպասարկման այս ձևը ենթադրում է, որ սեղանները դասավորվեն հիմնականում դահլիճի կենտրոնական մասում այն ձևով, որ դրանց կարողանան մոտենալ մաքսիմալ քանակությամբ մարդիկ:

ԱՐԻԵՍ Քեյթրինգը կորպորատիվ ֆուրշետին առաջարկում է սառը և տաք խորտիկներ, կանապեներ, զամբյուղիկով աղցաններ, քաղցրավենիք, մրգային կոմպոզիցիաներ, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքներ և այլն: Ցանկության դեպքում ԱՐԻԵՍ Քեյթրինգը կարող է ապահովել ոչ միայն ֆուրշետների ձեւավորում, այլ նաև սրահի ձևավորում:

 

Sweet Reception                          2900 AMD (1 անձի հաշվով)
Light Reception   3600 AMD (1 անձի հաշվով)
ARIES Reception   5000 AMD (1 անձի հաշվով)

 

Developed by Agnian : Copyright Aries 2014