Հարսանյաց ֆուրշետ

Հարսանյաց հյուրասիրությունները գոյություն են ունեցել գրեթե բոլոր ժամանակներում և մշակույթներում: Հայկական մշակույթում ողջ հարսանյաց հանդիսության ամենակարևոր մասերից մեկը հյուրասիրությանն է:

Հարսանյաց հյուրասիրությունն իր մեջ ներառում է` հարսանյաց հանդիսությանը նախորդող հյուրասիրություններ (հարսի, փեսայի, քավորի տանը), հարսանյաց արարողության ընթացքում հյուրասիրություններ և բուն հարսանիքը:

Այսօր ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում շատ տարածված է հարսանյաց արարողությանն նախորդող հյուրասիրությունն իրականացնել ֆուրշետի տեսքով, որը հնարավորություն է տալիս ձերբազատվել բազմաթիվ հոգսերից, ավելի մաստագիտորեն կազմակերպել ամբողջ արարողությունը և վերջապես վայելել կյանքի ամենակարևոր օրերից մեկը լիարժեք:

2000 թ-ից Արիես Քեյթրինգ Սերվիսը զբաղվում է հարսանյաց ֆուրշետներ կազմակերպմամբ: Բացի բուն հարսանյաց ֆուրշետի կազմակերպումից, Արիես Քեյթրինգ Սերվիսը պատրաստում է նաև ծաղկային կոմպոզիցիաներ և ապահովում է նաև սրահների ձևավորումը:

Հարսանյաց ֆուրշետի կազմակերպումը ամբողջացված է մեկ փաթեթում: Այն ներառում է կանապեների տեսականի, մրգային կոմպոզիցիա, խմորեղենի տեսականի, ծաղկեփունջ, սպասք, սփռոց, ինչպես նաև` ցանկության դեպքում, սպասարկում: Փաթեթի նվազագույն արժեքն է 130000 դրամ:

Developed by Agnian : Copyright Aries 2014